17:37   04-06-2021
Կայուն և երկարատև գործընկերության հիմքում կարգապահությունն է. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Կարգապահություն և մոտիվացիա: Բիզնեսից բիզնես փոխվում է դրանց սահմանումը, հետևաբար՝ ամբողջ տրամաբանությունը: Զրուցակիցները համոզված են, որ մեկը մյուսից կախվածության մեջ է: Գևորգ Պողոսյանը, սակայն, առավել կարևոր է համարում սկզբունքային կարգապահությունը. հետևել նախապես սահմանված կանոններին և չշեղվել պայմանավորվածություններից: Իսկ առօրեական կարգապահությունը կարող է դառնալ դեմոտիվացիայի պատճառ: Երկարատև գործընկերային հարաբերություններ ստեղծելու համար հիմքում հենց կարգապահությունն է, նշում է Նարեկ Ալեքսանյանը: Այն միմյանց հանդեպ առաջացնում է հուսալիության զգացում, հետևաբար սպասելի արդյունքներ: Խոսելով աշխատակիցներին մոտիվացնելու մասին, Սամվել Գևորգյանը նշում է՝ դա կարող է լինել և՛ նյութական, և՛ ոչ: Գործարարը ինքը պետք է գտնի լավագույն մոտեցումը:

Loading...