09:51   10-06-2021
ՀԱՊԿ-ը հատուկ ուշադրության տակ է պահում իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին. Զաս
Թողնել մեկնաբանություն

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հատուկ ուշադրության տակ է, ասում է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Տեղում իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Կարևորն այն է, որ Արցախում այլևս չեն կրակում», Զասն այս մասին ասել է ԵԱՀԿ ֆորումում, հաղորդում է Interfax-ը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հատուկ ուշադրության կենտրոնում է նաև իրավիճակը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում:

«Մենք ողջունում ենք կողմերի մտադրությունը` սահմանային խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Միևնույն ժամանակ, իրավիճակի սրման ռիսկերը պահպանվում են»,- ասել է Զասը:

Loading...