09:54   10-06-2021
Image Description
Անկարայում հույս ունեն, որ Էրդողանն ու Բայդենը ընդհանուր լեզու կգտնեն
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան հույս ունի, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Էրդողանի եւ նրա ամերիկացի գործընկեր Բայդենի հանդիպումը դրական արդյունքներ կունենա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ հանդիպումը «կրիտիկական» է լինելու:

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համար հեշտ չէ համագործակցելը, շատ հարցերի շուրջ տարաձայնություններ կան, եւ ավելացրել է, որ երկու կողմերն էլ պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկեն լարված հարաբերությունները բարելավելու համար:

Նա նշել է, որ չնայած քրդերի ինքնապաշտպանական ուժերին եւ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ի աջակցությունը եւ այլ խնդիրներ բարդացնում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Բայդենի վարչակազմը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ տարածաշրջանային շատ հարցերում: «Մենք տեսնում ենք, որ Բայդենի նոր վարչակազմը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Լիբիայում, Սիրիայում եւ Կովկասում», - ասել է նա՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը էլ ավելի է բարդացրել երկկողմ հարաբերությունները, սակայն առաջիկա հանդիպումը նախագահների համար հարաբերությունների կարգավորման ճանապարհ է հարթելու:

Գրում է News.am -ը:

Loading...