09:56   10-06-2021
Տեխասի նահանգապետը արգելել է, այսպես կոչված, «պատվաստումների անձնագրերը»
Թողնել մեկնաբանություն

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտը ստորագրել է օրենք, որն արգելում է, այսպես կոչված, «պատվաստումների անձնագրերը»:

«Տեխասը 100 տոկոսով բաց է, եւ մենք ուզում ենք համոզվել, որ դուք ազատություն ունեք գնալու ուր ուզում եք, առանց սահմանափակման»,- ասել է Էբոտը Twitter-ի իր էջում տեղադրված տեսանյութում: «Ոչ մի կոմերցիոն կամ պետական կազմակերպություն չի կարող անձից պահանջել պատվաստման անձնագիր կամ պատվաստումների վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն` որպես որեւէ ծառայություն ստանալու կամ որեւէ տեղ մուտք գործելու պայման»:

Օրենքը խախտող ընկերությունները կարող են զրկվել պետական պայմանագրերի կնքումից կամ նրանցից կարող են հետ վերցնել նահանգի տված արտոնագրերը, հայտնում է Texas Tribune-ը:

Մի քանի այլ նահանգներ նույնպես արգելել են պատվաստումների անձնագրերը: Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ արտասահման մեկնող ամերիկացի ճանապարհորդների համար պատվաստման միասնական անձնագրի առկայություն չի պահանջվի:

Գրում է News.am -ը:


Loading...