09:56   10-06-2021
ԱՄՆ-ը 500 մլն դեղաչափ պատվաստանյութ կգնի այլ երկրների համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 500 մլն դեղաչափ հակակորոնավիրուսային պատվաստանյութ կգնի Pfizer-ից և կնվիրաբերի ողջ աշխարհին։ Այս մասին հայտնում է The Washington Post –ը՝ հղում անելով 3 աղբյուրի։

Բայդենը մտադիր է այդ պլանի մասին հայտարարել այս շաբաթ Մեծ Բրիտանիայում կայանալիք G7-ի հանդիպմանը՝ գլոբալ մատակարարումների մեծացման հարցում առավել էական դեր խաղալու կոչերի ֆոնին։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ մինչև հունիսի վերջ աշխարհի հետ կկիսվի առնվազն 80 մլն դեղաչափ պատվաստանյութով։
Սպիտակ տունն ու Pfizer-ը հրաժարվել են մեկնաբանություններից։

New York Times-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը պատվաստանյութի համար կվճարի «ոչ կոմերցիոն» գին։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...