11:43   10-06-2021
Դատարանը Նավալնիի կազմակերպությունները ծայրահեղական է ճանաչել
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայի դատարանն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած կառույցները ծայրահեղական է ճանաչել։ Այսպիսով, Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչված «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» և «Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամը», ինչպես նաև Նավալնիի բոլոր շտաբները պետք է անմիջապես դադարեցնեն ցանկացած գործունեություն:

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ այդ հաստատությունների հետ առնչություն ունեցողներին կարող են արգելել մասնակցել ընտրությունների։

Նավալնիի փաստաբանները հայտնել են, որ 10 օրվա ընթացքում կբողոքարկեն դատարանի որոշումը։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին այժմ գտնվում է ազատազրկման մեջ, ինչը մեծ քննադատության է արժանացել արևմտյան երկրների կողմից։

Loading...