11:44   10-06-2021
Ծառայողական քննությունից հետո դադարեցվել են Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները
Թողնել մեկնաբանություն

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, և դադարեցվել են նրա լիազորությունները:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և հաշվի առնելով Վարչապետի 2021 թվականի մայիսի 3-ի N 467-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունը՝

1. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառել «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը:

2. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ստորագրած որոշման մեջ:

 

Loading...