11:48   10-06-2021
Daily Express. Բրյուսելին զայրացրել է Բայդեն-Պուտին կայանալիք հանդիպումը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «լեզվակռիվ» է սկսել Եվրամիության հետ, որին զայրացրել է Բայդեն-Պուտին կայանալիք հանդիպումը, գրում է Daily Express-ը:

Հոդվածի հեղինակ Քելում Հորը նշել է, որ չորեքշաբթի Բայդենը կսկսի առաջին արտասահմանյան ուղեւորությունը նախագահի պաշտոնում:

Հորը նշում է, որ որոշումը զայրացրել է Բրյուսելին, որին չեն տեղեկացրել հանդիպման մասին:

Հոդվածագիրը մեջբերում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, որի կարծիքով տարաձայնությունների պատճառով Եվրոպան «այլ ճանապարհով պետք է գնա»:

Նշենք, որ Բայդեն-Պուտին հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնեւում: 

Loading...