Չինական Ցզյանսու նահանգում քոլեջի ուսանողները տնօրենին 30 ժամ պատանդ են պահել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է գործի դրել՝ ցուցարարներին ցրելու համար, գրում է BBC-ն։
Ուսանողները նման քայլի էին դիմել՝ մտավախություն ունենալով, որ իրենց դիպլոմների արժեքն աշխատանքի շուկայում կիջնի՝ այլ ինստիտուտի հետ իրենց քոլեջի միաձուլումից հետո։
Ուսանողները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել և չեն արձակել 55-ամյա տնօրենին նույնիսկ այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել են միաձուլման պլանների դադարեցման մասին։
Ոստիկաններին հաջողվել է ցույցը ցրել մահակների և պղպեղի գազի կիրառմամբ։ Մի քանի երիտասարդ է տուժել։
Գրում է 1in.am -ը: