13:10   10-06-2021
Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի ղեկավարի աշխատակազմի ղեկավար
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի ղեկավարի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման  կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը երկրի ղեկավարն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին։ Իր խոսքում  Հարությունյանը նշել է, որ կադրային այս որոշումը պայմանավորված է Կարեն Շահրամանյանի անցած ճանապարհով, պետական կառավարման ոլորտում ունեցած մեծ փորձով, մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակներով՝ հույս հայտնելով, որ հետպատերազմյան բարդ շրջանում նա այս պաշտոնում ևս կանի առավելագույնը պետական համակարգի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։ հարությունյանի խոսքով՝ այս փուլում խնդիրներն ու անելիքները շատ են, և Կարեն Շահրամանյանը կշարունակի իրականացնել իր լիազորությունները՝ որպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի, ինչպես նաև Բնակարանային հարցերի համակարգման հանձնաժողովի նախագահ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

 

Loading...