14:00   10-06-2021
Ալբանիայի խորհրդարանն իմփիչմենտ Է հայտարարել երկրի նախագահին
Թողնել մեկնաբանություն

Ալբանիայի խորհրդարանը հունիսի 9-ին երկրի նախագահ Իլիր Մետային իմփիչմենտ Է հայտարարել Սահմանադրությունը խախտելու համար եւ նրան հեռացրել զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իմփիչմենտի օգտին քվեարկել Է խորհրդարանի 104 անդամ, դեմ՝ միայն յոթը: Եվս երեքը ձեռնպահ են մնացել: Այժմ երեք ամսվա ընթացքում պաշտոնից նրա հեռացման մասին որոշմանը պետք Է հավանություն տա Ալբանիայի Սահմանադրական դատարանը: Քվեարկությունը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանական հետաքննությունը հայտնաբերել Է, որ Մետան խախտել Է Սահմանադրությունը այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրարշավի ժամանակ կառավարող Սոցիալիստական կուսակցության նկատմամբ ցուցաբերած «կանխակալ մոտեցմամբ»:

Ապրիլի վերջին սոցիալիստներից մի խումբ խորհրդարանականներ հետաքննություն են պահանջել երկրի նախագահի նկատմամբ, որը շատ տարիներ առաջ լքել Է այդ կուսակցությունը՝ Մետային մեղադրելով երկրում անկայունություն եւ բռնություն հրահրելու, ինչպես նաեւ ընդդիմության հետ մերձենալու մեջ: Մետան ինքը քննադատել Է հետաքննությունը եւ իմփիչմենտի գործընթացը՝ դրանք համարելով անօրինական: Ալբանիայում նախագահը կատարում Է, գլխավորապես, արարողակարգային գործառույթներ, բայց օժտված Է դատական իշխանությունում եւ ռազմական ոլորտում առանձին լիազորություններով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...