14:45   10-06-2021
Առողջապահության նախարարությունը հորդորում է հանրությանը չմոլորեցնել տեղեկատվական մանիպուլյացիաներով
Թողնել մեկնաբանություն

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է «Զոհերի դիերը նկուղը լցրած հիվանդանոցի տնօրենին բարձր պաշտոն են տվել» վերտառությամբ հոդվածին:

«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Անրի Ավագյանը և նույն բաժնի երկու սանիտարներն աշխատանքից ազատված են և ներկայումս ԱՆ համակարգում ներգրավվածություն չունեն և չեն աշխատում:

Աբովյանի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը տարբեր իրավաբանական անձինք են և իրար հետ առնչություն չունեն, իսկ դիահերձարանի մասնաշենքը «Թոքաբանության ազգային կենտրոն»-ին չի ենթարկվում:

Սկզբնաղբյուրը, հաշվի առնելով իր թույլ տված շփոթմունքը, իր էջից դեռևս նախորդ օրը հեռացրել է հոդվածը, սակայն որոշ լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այդ ապատեղեկատվությունը:

Առողջապահության նախարարությունը հորդորում և պահանջում է հեռացնել ապատեղեկատվությունը, հանրությանը չմոլորեցնել տեղեկատվական մանիպուլյացիաներով»,- տեղեկացնում է ԱՆ-ն:

Loading...