18:00   14-06-2021
Ընտրության մի գնացեք իբրև ամբոխ և այդ դեպքում «կընտրվի» իմաստությունը. «Ավետյաց երկրի տեսիլքով»
Թողնել մեկնաբանություն

Ընտրությունը մարդու իրավունքն է, թեպետ մարդու կյանքի ընտրության առաջին փորձը ձախողվել է: Պիղատոսը ընտրության հնարավորություն տվեց ամբոխին և մարդիկ որոշեցին խաչել Հիսուսին: Պիղատոսյան ընտրությունը դարձել է խորհրդանշական. մինչև օրս էլ մեծամասնությունը չի առաջնորդվում  «ոչ թե ում, այլ ինչու՞ սկզբունքով»: Անձերի ընտրությունը պետք է փոխարինել երևույթների ու գաղափարների ընտրությամբ, քանի որ նույն անձերը մարմնավորում են նաև տարբեր գաղափարներ: Մինչդեռ շատերն այսօր ընտրում են անձի իսկ հետո հրաժարվում իրենց ընտրության համար պատասխանատվություն կրելուց:

Տավուշի թեմի առաջնորդ՝ Բագրատ Սրբազանի խոսքով քարոզարշավին տիրող ատելությունը դրսևորվում է նաև առօրյա կյանքում քաղաքականությունից դուրս: Մինչդեռ պետք է ընտրել իմաստությունը որպեսզի փոխվի երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը:

Loading...