11:19   14-06-2021
Image Description
Մեծ Բրիտանիայի թագուհին Բայդենին կնոջ հետ ընդունել է Վինձորի ամրոցում
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Վինձորի ամրոցում ընդունել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին և նրա կնոջը՝ Ջիլին: Բայդենը Վինձոր է ժամանել Քորնուոլայից՝G7- ի գագաթնաժողովի ավարտից հետո: Ջո Բայդենն իր նախորդների նման չի խախտել արձանագրությունն ու չի փորձել դիպչել թագուհուն, ինչպես դա արել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Լրագրողների աչքից չի վրիպել, սակայն, որ թագուհու ողջույնի ժամանակ Ջիլի Բայդենը շտապել է ինչ-որ բան թաքցնել պիջակի գրպանում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը թագուհու հետ տևել է 20 րոպե: Հանդիպումը նախատեսվածից ավելի երկար է տևել:

Ըստ Սպիտակ տան՝ Բայդենը բրիտանական թագուհու հետ առաջին անգամ հանդիպել է 39 տարի առաջ՝ 1982-ին, երբ նա սենատոր էր: Բայդենը Ամերիկայի 13-րդ նախագահն է, որին հյուրընկալում է Եղիսաբեթ Երկրորդը:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...