11:21   14-06-2021
Image Description
Իսրայելում նոր վարչապետ են ընտրել
Թողնել մեկնաբանություն

«Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆտալի Բենետը կիրակի օրը Կնեսետում (երկրի խորհրդարանում) տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել որպես Իսրայելի 13-րդ վարչապետ:

«Ես ՝ Նավթալի Բենեթը, որպես վարչապետ, պարտավորվում եմ հավատարիմ մնալ Իսրայելին և նրա օրենքներին, հավատարմորեն կատարել վարչապետի պարտականությունները և Կնեսետի որոշումները», – ասել է կառավարության ղեկավարը խորհրդարանի ամբիոնից:

Երդման արարողության հեռարձակումն իրականացնում է խորհրդարանական մամուլի ծառայությունը:

Loading...