11:30   14-06-2021
Image Description
Վաղուց անցել են օրերը, երբ երկրների փոքր խումբն էր որոշում աշխարհի ճակատագիրը. Չինաստան
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը զգուշացրել է G7-ի առաջնորդներին, որ վաղուց անցել են ժամանակները, երբ երկրների «փոքր» խումբը որոշում էր աշխարհի ճակատագիրը, գրել է BBC News-ը:

Հրապարակման համաձայն՝ նման մեկնաբանություն է արել Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանությունը՝ այն ժամանակ, երբ ղեկավարները ձգտում էին Չինաստանի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման հասնել: «Վաղուց անցել են այն ժամանակները, երբ գլոբալ որոշումները թելադրվում էին երկրների փոքր խմբի կողմից: Մենք կարծում ենք, որ մեծ թե փոքր, ուժեղ թե թույլ, աղքատ թե հարուստ երկրները հավասար են, եւ որ գլոբալ խնդիրները պետք է լուծվեն բոլոր երկրների խորհրդատվությունների հիման վրա», - նշել է դեսպանությունը:

Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ, ըստ վերլուծաբանների, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համոզված է, որ արեւմտյան տերությունները պետք է այժմ գործեն՝ վերածնվող Չինաստանին դիմակայելու համար:

Loading...