11:37   14-06-2021
Image Description
ԱՄՆ-ն մտահոգ է Իրանի միջուկային ծրագրի զարգացման տեմպերով
Թողնել մեկնաբանություն

Իրանը զարգացնում է միջուկային ծրագիրը բարձր տեմպերով: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է շտապ վերլուծել՝ կարելի է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը վերադարձնել ՀՀԳԾ-ի նորմալ հունի մեջ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուրիշ հարցերով կամ շահերով առեւտուր չենք անում իրանյան միջուկային ծրագրի բանակցությունների համար: Դրանք բարձրաձայնվում եւ հանվում են ինքնուրույն: Ես ցանկանում եմ դա պարզաբանել»,-ասել է Բլինքենը՝ մեկնաբաներով Ռուսաստանի կողմից Իրանին Երկրի հեռահար զոնդավորման արբանյակները փոխանցելու հնարավորությունը եւ դրա ազդեցության հավանականությունը ՀՀԳԾ-ի վրա:

«Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու պահից ի վեր Իրանը սկսել է արհամարհել փաստաթղթով նախատեսված սահմանափակումները, ավելի արագ է շարժվել եւ հարստացրել է ավելի շատ ուրան,-նշել է պետքարտուղարը:-Իրանը հարստացնում է արագ տեմպերով, քան թույլատրված  համաձայնագրով»: Բլինքենի կարծիքով, եթե այդ միտումը շարունակվի, Իրանը ձեռք կբերի այնպիսի ունակություններ, որ իրավիճակը հնարավորի չի լինի փոխել:

«Դա ստիպում է անհապաղ նայել՝ կկարողանա՞նք արդյոք մենք վերադարձնել միջուկային ծրագիրը բանակցությունների հունի մեջ, որից դուրս է գտնվում Իրանը ծրագրից մեր դուրս գալու արդյունքում»,-ասել է նա:

Loading...