11:39   14-06-2021
Մենք մերժում ենք «վտանգավոր կառավարությունը». Նեթանյահու
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է իր կողմնակիցներին, որ չի թողնի քաղաքականությունը՝ չնայած նրան, որ կլքի վարչապետի պաշտոնը: Նա մտադիր է մնալ ընդդիմության առաջնորդը, «Լիկուդի» ղեկավարն ու կուսակցության կողմից վարչապետի թեկնածուն հաջորդ ընտրությունների ժամանակ, գրում է The Jerusalem Post-ը:

Իր խոսքում Նեթանյահուն ասել է իր կողմնակիցներին, որ նրանք պետք է բարձր պահեն գլուխը՝ չնայած իշխանության կորստին, եւ ընդգծել, որ ներկայանում է «Լիկուդի» միլիոնավոր ընտրողների անունից՝ հիշեցնելով իր հեռացող կառավարության ձեռքբերումները, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխումը:

«Ես ամենօրյա պայքար կմղեմ այդ վտանգավոր ձախակողմյա կառավարության դեմ, որպեսզի տապալեմ դրան, եւ Աստծո օգնությամբ դա տեղի կունենա շատ ավելի արագ, քան դուք մտածում եք»,-ասել է Նեթանյահուն:

2021 թվականի մարտի 23-ին Իսրայելում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում «Լիկուդ» իշխող կուսակցությունը ստացել է 52 մանդատ: Քնեսետում 120 պատգամավորական տեղ է եւ կոալիցիոն մեծամասնություն ձեւավորելու համար անհրաժեշտ է ունենալ 61 տեղ խորհրդարանում:

Գրում է՝ News.am-ը:

Loading...