14:40   14-06-2021
Image Description
Ռուսաստանում քառօրյա աշխատանքային շաբաթ է սկսվել
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում նոր շաբաթն սկսվել Է ոչ աշխատանքային երկուշաբթիով, քաղաքացիներին սպասում Է ընդամենը չորս աշխատանքային օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել են «Ռոստրուդ»-ում, այս տարի Ռուսաստանի օրն ընկել Է շաբաթ օրը՝ հունիսի 12-ին, ուստի հանգստյան օրը տեղափոխել են երկուշաբթի՝ հունիսի 14-ին: Այսպիսով, ռուսաստանցիներին երկար հանգստյան օրեր են սպասում հունիսի 12-ից մինչեւ 14-ը ներառյալ: Միեւնույն ժամանակ Մոսկվայի բարդ համաճարակաբանական իրադրության կապակցությամբ հունիսի 15-ից մինչեւ 20-ը հայտարարվել Է ոչ աշխատանքային. համապատասխան հրամանագիրն ստորագրել Է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

Հաջորդ երկար հանգստյան օրերը ռուսաստանցիներին սպասում Է միայն նոյեմբերին:

Ավելի վաղ աշխատանքի նախարարությունը նախագիծ Էր հրապարակել 2022 թվականին հանգստյան օրերը տեղափոխելու վերաբերյալ: Այսպես, դրա համաձայն, 2022 թվականի մայիսյան հանգստյան օրերը առանձին են լինելու՝ ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 3-ը եւ մայիսի 7-ից մինչեւ 10-ը: Նաեւ առաջարկվում Է հանգստի օրը մարտի 5-ի շաբաթ օրվանից տեղափոխել մարտի 7-ի երկուշաբթի:

Այսպիով, 2022 թվականի հանգստյան օրերը լինելու են 2021 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 9-ը, փետրվարի 23-ը, մարտի 6-ից մինչեւ 8-ը, ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 3-ը եւ մայիսի 7-ից մինչեւ 10-ը, հունիսի 11-ից մինչեւ 13-ը, նոյեմբերի 4-ից մինչեւ 6-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...