16:06   14-06-2021
Image Description
ՆԱՏՕ-ն մտադիր չէ սառը պատերազմ սկսել Չինաստանի դեմ. Ստոլտենբերգ
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կհայտարարի Չինաստանին համակարգայնորեն դիմակայություն սկսելու մասին, բայց սառը պատերազմ չի սանձազերծի Պեկինի դեմ: Հունիսի 14-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթնաժողի բացումից առաջ, տեղեկտացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայելՉինաստանի կողմից անվտանգության մարտահրավերներին, ուստի դաշինքն առաջին անգամ կհայտարարի Չինաստանի նկատմամբ միասնական դիրքորոշման մասին»,- ընդգծել Է նա: Ստոլտենբերգը հավելել Է, որ դաշինքը «մտադիր չԷ սառը պատերազմ սկսել ՉԺՀ-ի դեմ եւ պատրաստ Է նրա հետ համագործակցության» այն հարցերի շուրջը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Loading...