16:57   14-06-2021
Image Description
Էրդողանը հանդիպումներ է ունեցել Մակրոնի, Ջոնսոնի և Մերկելի հետ
Թողնել մեկնաբանություն

Բրյուսելում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը, որի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ երկու երկրները հնարավորություն կունենան քննարկելու թուրք-ֆրանսիական հարաբերությունների թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը։

Այնուհետև Թուրքիայի նախագահը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Հանդիպումը տեղ է ունեցել փակ դռների հետևում։

Էրդողանը փակ ձևաչափով հանդիպում է անցկացրել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Նախատեսվում է նաև հանդիպում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Loading...