19:48   16-06-2021
Չափավոր սթրեսի օգտակարությունը և հետևանքները աշխատանքի մեջ. «Գործարար հոգեբանություն»
Թողնել մեկնաբանություն

Սթրեսն առօրյա կյանքից հնարավոր չէ բացառել: Դա կարող է վատ ազդեցություն թողնել առողջության վրա: Հաճախ դրական իրադարձությունները նույնպես կարող են սթրեսի պատճառ դառնալ: Այն կառավարելու խնդիր է առաջանում երբ լարվածությունը շատ մեծ է կամ այն կրում է քրոնիկ բնույթ: Առողջությունը չվնասելու համար ցանկալի է սթրեսի միջին չափաբաժինը: Սթրեսի պատճառով բացի էմոցիոնալ և ֆիզիկական առողջությունից տուժում է նաև աշխատանքային արդյունավետությունը: Աշխատանքի մեջ ինֆորմացիայի ծավալի մեծ կամ փոքր լինելը, աշխատանքի ներկայացման սեղմ ժամկետները ևս սթրեսի աղբյուր են:

«Գործարար հոգեբանություն» հաղորդաշարի հեղինակ Աշխեն Մկոյանը խոսել է աշխատանքի արդյունավետության վրա սթրեսի ազդեցության մասին:

Loading...