17:04   22-07-2018
Ինչպե՞ս փակել Ամուլսարի հանքը և խուսափել միջազգային դատարանի կողմից նշանակվելիք ահռելի տույժերից

Ամուլսարի պատմությունը նոր զարգացում է ստանում: Քնչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ»: Խնդիրը իրավական, տնտեսական հարթություններից քրեական հարթություն տեղափոխելով Փաշինյանի կառավարությունը, կարծես, իրոք վճռական է հանքը փակելու հարցում: Կասկած չկա, որ հանքի տերը՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դիմելու է միջազգային տնտեսական դատարան: Արդեն արված շուրջ կես միլիարդ դոլար ներդրումները և շուրջ 3 միլիարդ բաց թողնված եկամուտները փոխհատուցելու պահանջով: Անկեղծ լինենք՝ 3.5 միլիարդ փոխհատուցումը կսննկացնի մեզ: Ուստի արդեն հիմա պետք է մտածել դատավարական այն ռազմավարության մասին, որի միջոցով հնարավոր կլինի մարսել հանքի փակումը: Այս առումով մի քանի հետաքրքիր գաղափարներ կան:  

Loading...