11:17   20-06-2021
Հանձնաժողովների 119 անդամ հունիսի 20-ի առավոտյան չի ներկայացել ընտրատեղամաս
Թողնել մեկնաբանություն

 Հայաստանի Հանրապետության տարածքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 16 հազար 64 քաղաքացիներից 119-ը հունիսի 20-ի առավոտյան չեն ներկայացել, ընդհանուր 114 տեղամասերում։

«Որևէ տեղամաս չունենք, որտեղ ներկայացված չլինի ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը, իսկ տեղամասերից հինգում բացակայել է տեղամասի քարտուղար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմված է 8 անդամից՝ երկու անդամ նշանակվում է տարածքային ընտրական հանձնաժողովի, իսկ մյուս վեց անդամներից յուրաքանչյուր երկուսը Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի կողմից։

«Թափուր տեղերը կհամալրվեն ընտրական օրենսգրքով սահմանված կարգում»,- հավելեց Մուկուչյանը։

Loading...