13:12   22-06-2021
Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ կքննարկվի Հրանտ Վարդանյանի անվամբ փողոց անվանակոչելու հարցը
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը:  Օրակարգում կա 25 հարց: Երևանի ավագանին որոշում կընդունի մայրաքաղաքում Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցը բարերար, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող Հրանտ Վարդանյանի անվամբ փողոց անվանակոչելու, այլ փողոցներ անվանափոխելու, Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնն անփանափոխելու, հողամասերի նպատակային նշանակություն տալու մասին:

Օրակարգում ընդգրկված են նաև որոշ ՀՈԱԿ-ների անվանափոխության և կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:

Տեղեկացնում է Armenpress.am -ը:

Loading...