15:05   22-06-2021
ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

Loading...