16:12   22-06-2021
Նիկարագուայում մեկ ամսում նախագահի հինգերորդ թեկնածուին են ձերբակալել
Թողնել մեկնաբանություն

Նիկարագուայի ազգային ոստիկանությունը երկրի նախագահի հինգերորդ թեկնածուին Է ձերբակալել մեկ ամսվա ընթացքում, ընդամենը վերջին շաբաթներին այնտեղ ձերբակալվել են 15 ընդդիմադիր առաջնորդներ: Այդ մասին հաղորդել Է CNN-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոստիկանության հայտարարության համաձայն, Միգել Մորա Բարբերենան՝ Դեմոկրատական վերականգնման կուսակցությունից (PRD), հունիսի 20-ին ձերբակալվել Է ազգային ինքնիշխանությանն սպառնացող գործողություններ կատարելու մեղադրանքով: Նա մտադրվել Է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք անցկացվելու են այս տարվա նոյեմբերին: CNN-ը նշում Է, որ Մորան դարձել Է Նիկարագուայի նախագահի հինգերորդ թեկնածուն, որին ձերբակալել են հունիսի սկզբից. հունիսի 2-ից տնային կալանքի տակ Է գտնվում լրագրողուհի Քրիստինա Չամորոն, հունիսի 5-ին ձերբակալվել Է նախկին դիվանագետ Արտուրո Կրուզը, հունիսի 8-ին՝ քաղաքագետ Ֆելիքս Մարադիագան եւ տնտեսագետ Խուան Սեբաստիան Չամորոն:

Ընդամենը վերջին շաբաթների ընթացքում «ազգային անվտանգության» խախտումների մեջ մեղադրանքներով ձերբակալվել են 15 ընդդիմադիր առաջնորդներ: Հեռուստաալիքը, վկայակոչելով իրավապաշտպանների, ենթադրում Է, որ ընդդիմության հետապնդումը կապված Է առաջիկա նոյեմբերին անցկացվող նախագահական ընտրությունների հետ, որոնց մտադիր Է մասնակցել նաեւ պետության գործող ղեկավար 75-ամյա Դանիել Օրտեգան: Նա երկիրը գլխավորում Է արդեն 2007 թվականից ի վեր երեք ժամկետ անընդմեջ, իսկ դրանից առաջ հինգ տարի նախագահ Է եղել 1985-1990 թվականներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...