16:12   22-06-2021
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը այցագրերի շուրջ երկխոսությունը կվերսկսեն առաջիկա օրերին
Թողնել մեկնաբանություն

 Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ամենամոտ ժամանակներս կվերսկսեն երկխոսությունը այցագրային խնդիրների շուրջ: Այդ մասին ասել Է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամենամոտ ժամանակներս մենք ամերիկացի գործընկերների հետ կվերսկսենք երկխոսությունը այցագրային խնդիրների շուրջ»,-Անտոնովը լրագրողներին ասել Է Հայրենական մեծ պատերազմի սկսման 80-րդ տարեդարձին նվիրված «Հիշատակի մոմ» ակցիայից հետո, որն անցկացվել Է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում: Նա հավելել Է, որ հունիսի 21-ին ամերիկյան իշխանություններին առաջարկություն Է ուղարկել հանդիպումների մասին եւ մոտ ժամանակներս երկխոսության Է սպասում Ժնեւի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունների զարգացման բնագավառի տարբեր թեմաների շուրջ:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կոնկրետ հանդիպումներ տեղի կունենան Պետդեպարտամենտի գործընկերների հետ: ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը Ժնեւի գագաթնաժողովում պայմանավորվել են միմյանց երկրներ վերադարձնել դեսպաններին: Անտոնովն ԱՄՆ Է վերադարձել հունիսի 20-ին, Ջոն Սալիվանը մտադիր Է վերադառնալ մինչեւ շաբաթվա վերջը: Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունն ապրիլի վերջին հայտարարել Է, որ ստիպված Է դադարեցնել Ռուսաստանում ոչ միգրացիոն այցագրեր տալը, բացի դիվանագիտական եւ արտակարգ դեպքերի: Այնտեղ դա բացատրում են հյուպատոսական ծառայությունը 75 տոկոսով կրճատելու ռուսական կողմի պահանջով, հաղորդել Է «Ինտեֆաքս»-ը:

Loading...