17:07   22-06-2021
Եվրահանձնաժողովը հակամենաշնորհային հետաքննությունն Է սկսել Google-ի դեմ
Թողնել մեկնաբանություն

 Եվրահանձնաժողովը (ԵՀ) պաշտոնապես հակամենաշնորհային հետաքննություն Է սկսել Միացյալ Նահանգների Google ընկերության դեմ: Հունիսի 22-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրահանձնաժողովը պաշտոնական հետաքննություն Է սկսել Google-ի նկատմամբ, որպեսզի ստուգի, թե ընկերությունը խախտել Է արդյոք Եվրամիության մրցակցության նորմաները՝ նախապատվությունը տալով սեփական մշակման առցանց գովազդի տեխնոլոգիաների (օգտագործանն) ՝ ի վնաս մրցակցող մշակողների»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...