17:09   22-06-2021
Ի գիտություն պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների
Թողնել մեկնաբանություն

Արցախի պետական համալսարանից տեղեկացնում են.

«ԱրՊՀ հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց դիպլոմները և համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար դիմում էին ներկայացրել ԱրՊՀ գրասենյակ, կարող են մինչև հունիսի 30-ը ներկայանալ ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին և ստանալ դիպլոմները՝ ներկայացնելով նաև անձնագիրը:

ԱրՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնում հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արձակուրդի պատճառով ոչ աշխատանքային օրեր կլինեն: Դիպլոմների տրման գործընթացը կվերսկսվի օգոստոսի 2-ից:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 097 23 14 70»:

Loading...