12:22   24-06-2021
Հուլիսի 3-5 Techweek. ուղղությունը դեպի Արցախ. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

Հուլիսի 3-5 բոլորվ դեպի Արցախ: Տեխնոլոգիական շաբաթը անհաջող 2020 թվականից հետո մեկնարկը սկսում է Ստեփանակերտից: Միացում հաղորդաշարի այսօրվա հյուրն է GG ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը: Նա ասում է նման միջոցառումներ այսօր առավել քան կարևոր և արժեքավոր են: Սա համախմբման նոր հնարավորություն է:
Տեխնոլոգիական շաբաթը կներառի տարատեսակ միջոցառումներ՝ մրցույթներից մինչև պանելային քննարկումներ: 5 տարի շարունակաբա անցկացվող GG ռեյսը ևս ներառված կլինի Techweek-ում: Խաչատուր Գրիգորյանը նշում է ՝ այս աշխատանքի հիմքում կանգնած են ոլորտի կարող ուժերը: Մինչ օրս շարունակվում է գործընկերների համալրումը: Դա հնարավորություն կտա ինֆորմացիան տարածել, ազգին համախմբել մի կետում:


Loading...