11:59   29-06-2021
Հեղափոխությունը ճի՞շտ էր, թե՞ սխալ. մարդկանց 90%-ը ասաց «այո» իր ընտրությանը. «Թարմ ուղեղով»` Գևորգ Գորգիսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Քարոզարշավի ընթացքը չհամընկավ իրական արդյունքների հետ։ Քոչարյանի թիմի կողմից վերջին օրերին ակտիվացումն էր, որ նպաստեց այս պատկերի ձևավորմանը։ Հասարակության «չկողմնորոշված» զանգվածը կողմնորոշվեց դեպի Փաշինյան։ ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը վստահ է՝ ամեն դեպքում, այս ընդդիմությունը Փաշինյանի երազած ընդդիմությունն է։
Նրանք շահարկեցին շատ հարցեր, սպառնացին և, դա հիմք ստեղծեցին իրենց վերադարձի համար։ «Լուսավոր Հայաստան» կուսկացությունը զերծ մնաց էմոցիոնալ խաղից։ Արցախի ու պատերազմի հարցը շահարկման հարց չէր։
Գորգիսյանը պնդում է՝ սա հանրաքվե էր՝ ճի՞շտ էր հեղափոխությունը, թե՞ ոչ։ Ազգը հետ չկանգնեց 2018-ի իր ընտրությունից, ասաց՝ այո։ Հետևանքը մեկն է՝ պառակտված հասարակություն, որի մասին կերազեր ցանկացած թշնամի պետություն։

Loading...