Միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ալիևը շտապում խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, սակայն որն է հայկական կողմի շտապողականության պատճառը անհասկանալի է: Այն , որ խաղաղության պայմանագրին հաջորդող սահմանազատումը կանխելու է Ադրբեջանի հետագա նկրտումները, պարզապես հեքիաթ է. սահմանազատումը չի կարող փրկել արտաքին հարձակումից. Սիրիան ապացուցեց դա իր օրինակով:
Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո հակամարտությունը հայտարարելու է ավարտված, իսկ կարգավիճակի մասին հարցը իսպառ հոդս է ցնդելու: Ստացվում է, այդ պայմանագրով մենք ընդունելու ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Դա թուլացնելու է մեր դիվանագիտական ուժը և հետագայում մեր կողմից Արցախի ազատագրումն արդեն համարվելու է միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, դրանից բխող հանգամանքներով:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, դիվանագետ Արա Պապյանը խոսել է խաղաղության պայմանագրի հետևանքների և դիվանագիտական ուժի թուլացման մասին: