Բիզնեսը խոսում է հնարավորությունների
լեզվով, պետությունը՝ սահմանափակումների: Ամեն տեղ, որտեղ մասնավոր ոլորտը տեսնում
է առաջ գնալու ճանապարհ, պետությունը մտածում է, իսկ ինչ վտանգներ կարող են սպառնալ,
ինչին այս քայլերը կարող են վնասել: Հավանաբար սա է պատճառը, որ Գիտուժի ասելիքին կառավարությունը
թվում է թե չի արձագանքում:
Հաղոդաշարի այս թողարկման
հյուրը գիտությունը թողել և մտել է բիզնես ոլորտ: Նա պատմում է, թե ինչու է այդպես
արել, ով է գիտնականն այսօր, ինչու է բիզնեսն ավելի ուշադիր նայում գիտությանը և ինչու
է նա լավատես Պետություն-Գիտություն համագործակցության հարցում: