15:48   02-07-2021
Ձախողումների մարքեթինգ. Ինչու՞ գնալ ռիսկի և չվախենալ բարձրաձայնել ձախողումները. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Հայկական բիզնեսում ձախողումը ունի բացասական ընկալում: Արևմուտքը այս հարցում առավել առաջադեմ է. կարծում են՝ սա հնարավորություն է նոր բան սովորելու համար: Սամվել Գևորգյանը, անդրադառնալով հայ գործարարների կողմից մոտեցմանը, նշում է՝ կա խուսափոխականություն, ձախողման մասին բարձրաձայնելը կարող է դիմացինի համար թերահավատություն առաջացնել: Ինչպես Գևորգ Պողոսյանն է նշում, սա հենց բիզնեսի խնդիրը չէ.
այն գալիս է հոգեբանությունից, հայաստանյան իրականությունից ու մտածելակերպից: Տպավորություն կա, որ սեփական սխալը ընկալվում է որպես թուլություն: Մարդիկ խուսափում են ոչ միայն խոսել, շատ անգամ նաև արդեն քայլեր անել դեպի առաջընթաց: Սամվել Գևորգյանը պնդում է՝ ռիսկի դիմելը բոլորի մոտ չէ որ ստացվում է: Նախապես, ըստ Նարեկ Ալեքսանյանի, պիտի մտքում ունենալ ձախողման հավանականությունը: Հստակեցենլ՝ գոնե 20 տոկոս ձախողում լինելու է: Առհասարակ, այսօր մարդկանց սկսել է ոչ թե ձախողման, այլ հենց հաջողության պատմությունը նյարդայնացնել: Դրա հետևանքները այն չէ, ինչին սպասում ենք:

Loading...