Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ հուլիսի 13-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կրում է «Ֆրանկոֆոնիայի երգ» (La Francophonie Chantée) խորագիրը: Երեկոյին ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Նախագծի ղեկավարն է Սերինե-Լյուբա Թադևոսյանը: