12:00   07-07-2021
Արցախում ոչ մի դատարկ տուն. եզդիական համայնքը հայ ազգի կողքին է. «Թարմ ուղեղով»՝ Սայիդ Ավդալյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Տասնյոթ զոհ, վիրավորներ և գերիներ։ Եզդիները Արցախյան պատերազմը զգացին իրենց մաշկի վրա, բայց պատրաստ են լինել հայ ազգի կողքին։ «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-յի նախագահ Սայիդ Ավդալյանի հետ խոսել ենք Հայաստանում եզդիների խնդիրներից, նրանց հանդեպ վերաբերմունքից և մեր՝ բոլորիս հայրենիքի ապագայից։ Ավդալյանի խոսքով Հայաստանը իրենց համար կեցավայր չէ, այլ իսկական հայրենիք։ Կա գոյատևման, պաշտպանվածության զգացում։ Եվրոպական երկրներում կրոնական հարցերը եզդիների համար դժվարություններ են առաջացնում,ինչը Հայաստանում չկա։ Ավդալյանը նշում է՝ աշխարհի եզդիական համայնքները Հայաստանում անմիջական ներգրավածություն ունեն։ Աշխարհի բոլոր ծայրերում միջոցառւոմներին, ցույցերին իրենց մասնակցությունը մշտապես եղել է։ Շտապօգնության մեքենաներից մինչև դեղորայք հասցվել է ռազմի դաշտ։ Փոխադարձ օգնությունը, աջակցությունը կա, ու վստահաբար շարունակվելու է։

Loading...