Հայաստանյան իրականության մեջ սոցիալական ձեռնարկությունների դերը սկսում է մեծանալ: Նրանց դերն ու նշանակությունը բիզնեսի շուկայում ակնհայտ է, բայց պետք է ընդգծել՝ ինչն է սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելու առավելությունը և ինչի վրա է դրվում շեշտը: Գևորգ Պողոսյանը նշում է՝ այս դեպքում ոչ միայն հիմքում հասույթի ավելացումն է, այլ սոցիալական տարաբնույթ խնդիրներին լուծում տալը: Հիմնականում, Պողոսյանի խոսքով, սա ստեղծում է հասարակության հետ ուղիղ կապ և շուկաների կողմից ճանաչելիություն: Նարեկ Ալեքսանյանը իր հերթին կարծում է, որ բարեգործական գործունեությունն ու սոցիալական պատասխանատվությունը տարբեր են, բայց որոշ կետերում նույնական: Նախ պիտի գտնել տարանջատման այդ գիծը: Համայնքի ու հասարկության հանդեպ պատասխանատվության զգացում է սա ինչ-որ չափով, որն էլ արդեն ոչնչացնում է անտարբերությունը: Անդրդառնալով բիզնեսի ստեղծման առաջին օրից, Սամվել Գևորգյանի խոսքով, եթե միայն նպատակը գումար աշխատելն է, ապա պետք է լավ մտածել մինչ սկսելը: Իսկ եթե սկսել ես ու նպատակ դրել աջակցել հասարակությանը, ապա պետք է հավասարակշռել բինզես գործառույթներն ու սոցիալական պատասխանատվությունը։