15:00   13-07-2021
Կադրերից բողոքելու փոխարեն համագործակցե՛ք բուհերի հետ կամ ներդրումներ արեք կրթության մեջ. «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը այսօր ներկայացնում է ավելի քան 40 ընկերություն, ստարտափեր, վերազգային ընկերություններ, ինչպես նաև տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող հայաստանյան գրեթե բոլոր համալսարանները: Միության անդամների շահերի պաշտպանությունից և բիզնես էկո համակարգի բարելվումից զատ միությունը լրջորեն զբաղվում է կրթական խնդիրներով: Վերջերս մշակվեց ամբողջական թվայնացված արհեստական բանականության կուրսը ավագ դպրոցականների համար: 

Միության կողմից իրականացվում է նաև Startup Movement ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս անփորձ երիտասարդներին ներգրավել ստարտափ խմբերում:

ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով այսօր ոլորտի մի շարք ներկայացուցիչներ կադրերի պակասից բողոքելու փոխարեն պետք է համագործակցեն բուհերի հետ և ներդրումներ անեն տեխնոլոգիական կրթության մեջ:

«IT Armenia» հաղորդաշարի հյուրը՝ Էդուարդ Մուսայելյանն է:

Loading...