18:00   16-07-2021
Զեղչեր. Բիզնեսի փրկի՞չ, թե՞ կործանիչ.«Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Զեղչերի աշխարհ։ Առաջին հայացքից թվում է ամեն ինչ պարզ է, սակայն խորքում կան բազում թաքնված վտանգներ։ Նախ պիտի հասկանալ՝ զեղչերը բիզնեսի համար փրկիչ են, թե՞ կործանիչ։ Նարեկ Ալեքսանյանը նշում է, որ անընդունելի և աչքի համար անսովոր գնիջեցումները կարող են բիզնեսի նկատմամբ անվստահություն առաջացնել գնորդի կողմից։ «Ինչքան էժան, այդքան լավ» արտահայտությունը միշտ չէ, որ լավ արդյունք է երաշխավորում։ Ըստ Սամվել Գևորգյանի դիտարկման գինը միշտ չէ, որ կարող է լինել վաճառքների աճի ամենաորոշիչ գործոնը։ Այն վախը, որ մարդկանց մոտ կարող է ի հայտ գալ ցածր գնից, ունի պատճառ. Ենթագիտակցաբար դա անընկալելի է, չկա բալանսավորում ապրանքի որակի ու դրա գնի միջև։ Հիմնականում գնի իջեցման խնդիրը, իհարկե, սնունդի դեպքում ավելի սուր է արտահայտվում։ Գևորգ Պողոսյանը նույնը պրոյեկտելով հագուստի վրա նշում է՝ երբ սեզոնային զեղչեր տեսնենք հագուստի բաժնում դա տարօրինակ չէ, սնունդի հարցում հարցերը շատանում են։ Պիտի հաճախորդին ազդանշան տալ, ընկալելի դարձնել, թե ինչու է այս ապրանքը զեղչված։ Էժան է ոչ թե, որ կա խնդիր, այլ կա ապրանքը շտապ վաճառելու, պահեստային տարածքները ազատելու անհրաժեշտություն։

Loading...