Հայաստանն, այո, Մերձավոր Արևելքին կցված, բայց բնույթով արևելաեվրոպական երկիր
է: Դա երևում է անգամ փողոցներով զբոսնելիս: Սա չպետք է դիտարկել որպես աղետ և գանգատվել:
Աբու Դաբիյում Նյու Յորքի համալսարանի դասախոս, պատմական սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը
կարծում է, որ չնայած լրջագույն ձախողումների շարքին, Հայաստանի Հանրապետությունը դեռ
կարող է ոտքի կանգնել: Փոխելու և փոխվելու հնարավորություն կա: Իհարկե պետք է աչքի
տակ պահել նաև կործանման սցենարը: Այդուհանդերձ աշխատել է պետք: Ժամանակն է խոսքից
անցնել գործի, սկսել պետական ապարատի տարբեր օղակների վրա ճնշում գործադրել, աշխատացնել,
առաջ հրել: