18:00   20-07-2021
2.6 միլիարդը ձրի պանիր չէ թակարդում, այլ բնական շահերի համընկնում. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանին սպասվում է ահռելի չափի դրամական օգնություն Եվրամիության կողմից: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելեց Հայաստան, իսկ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը  հենց սեփական նախաձեռնությամբ է հեռախոսազրույց ունենում Փաշինյանի հետ: Այս հանգամանքները ևս մեկ անգամ ապացուցում են՝ Միացյալ Նահագներն ու Ֆրանսիան չեն նահանջելու եռանախագահների իրենց դիրքից: Հայաստանում թերահավատորեն են մոտենում միջազգային իրավունքին, իսկ այդ ընթացքում Ալիևը վարպետորեն օգտվում է դրանից: Բանը հասել է նրան, որ Հայաստանում թյուրըմբռնում կա, թե Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմում առերևույթ օրենքի խախտում չկա, մոռանում ենք սակայն, որ Ալիևը  խախտել է  խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու Մինսկի խմբի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի գնահատմամբ, իրադարձությունների բերումով շուտով կտեսնենք Արցախում խաղաղապահների թվի ավելացում ի հաշիվ եռանախագահ երկրների խաղաղապահների:

Loading...