15:03   20-07-2021
Լավ կլիներ, որ Հայաստանը իր IT արտադրանքը օգտագործելուց բացի գովազդեր այն. «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

260 հոգանոց թիմ, մասնաճյուղեր ԱՄՆ-ում, Եվրոպայում, Աֆրիկայում, եվ Ուկրաինայում: «Սիներջի» ընկերությունը հիմադրվել է 1997 թվականին ԱՄՆ-ում: 1999-ին 5 հոգանոց թիմով հիմնադրվել է ընկերության Երևանյան մասնաճյուղը: Այժմ կազմակերպությունը մասնաճյուղեր ունի նաև Գյումրիում և Ստեփանակերտում. հաջորդը Վանաձորում է լինելու: Հայաստանում 500 խոշոր հարկատուների ցանկում գտնվող «Սիներջին» ծառայություններ է մատուցում աշխարհի 80-ից ավելի երկրներում: Ընկերությունը զբաղվում է պետական կառույցների գործառույթների ավտոմատացմամբ, այս պահին աշխատում են Զիմբաբվեյի դատական համակարգի թվայնացման վրա:

«Սիներջի» ընկերության գործառնական գծով տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը խոսել է Հայաստանում պետական համակարգերի թվայնացման պրոսեցի և կադրերի կրթական աստիճանի մասին:

Loading...