13:57   21-07-2021
Իրականացվում է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում է  «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`  ծրագրի նպատակն է կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բարձրացնել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները, վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով խախտված բնական լանդշաֆտը, բարձրացնել բնակչության` կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ գիտելիքների մակարդակը։

Ծրագրի առաջին բաղադրիչով իրականացվելու են 30 հա հանգստի գոտու և 10 հա անտառպուրակի շինարարական աշխատանքներ, ծրագրի 2-րդ բաղադրիչով նախատեսված ջրհեղեղների կանխարգելման և կառավարման շինաշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:

Loading...