Թուրքիայի նախագահ Էրդողանը օրեր առաջ այցելեց Հյուսիսային Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիա: Օկուպացված Կիպրոսի տարածքում կան լքյալ քաղաքներ, որոնք ըստ միջազգային օրենքի երկու կողմերից ոչ մեկին չեն պատկանում: Էրդողանը, խառնակչության հերթական առիթը բաց չթողնելով, այցելեց նաև այդպիսի քաղաք-ուրվականներից մեկը՝ նախկինում Վարոշա, այժմ Մարաշ անվանակոչված քաղաք: Նրա այցից առաջ հունական դպրոցի շենքի վրայից հեռացվեց հունարեն գրությունը: Քայլն ինքնին ծիծաղելի էր, քանի որ շենքն ակնհայտորեն կրում է հունական ճարտարապետության դրոշմը:
Էրդողանը քաղաքական գիտակցություն ունի և թույլատրելիից առաջ չի գնում: Մինչև կարմիր գծին հասնելը սակայն նա անցնում է բոլոր հնարավոր գծերը:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը անդրադարձել է «թուրքական» Կիպրոս Էրդողանի այցին, և ներկայացրել է այս խնդրի նախապատմությունը: