18:00   23-07-2021
Բիզնես կրթություն. ռեսուսների վատնու՞մ, թե՞ մրցունակության երաշխավոր. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Բիզնես կրթություն։ Վերլուծական տվյալների համաձայն՝ խոշոր ձեռնարկությունները ավելի են կարևորում անձնակազմի շարունակական կրթությունը։ Սամվել Գևորգյանը նշում է՝ վերջիններս չունեն ռեսուրսային խնդիր։ Փոքր և միջին ձեռնարկությունների դեպքում խնդիրը բարդ է. ուշադրության կենտրոնում կրթությունը չէ, առաջնային հարցերը այլ են, մասնավորապես առօրյա, օպերացիոն գործառություները։ Պետք է գալ այն գիտակցմանը, որ աշխատողի կրթությունը ոչ թե ծախս է, այլ առավելություն բիզնեսի կայուն ընթացքի համար։ Նարեկ Ալեքսանյանը այն կարծիքին է, որ հաջող բիզնեսի հիմքում ոչ միայն ճկունությունն ու ակտիվությունն է,այլ կարդալը, սովորելը։ Կրթությունը այն միակ գործիքն է, որ գործարարին կդարձնի ապագայում ավելի մրցունակ։ Սրան զուգահեռ Գևորգ Պողոսյանը կարծում է, որ պիտի որպես կրթվելու միջոց դիտարկել նաև բիզնես հարաբերությունները։ Ստեղծել միջավայր, որտեղ կլինի փորձի փոխանակում, քննարկումներ, որն էլ կլինի արդեն այլընտրանքային կրթություն։

Loading...