12:46   23-07-2021
«Սահմանային լարումներով ստիպում են համակերպվել նոր կորուստներին».Մանվել Եղիազարյան. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

«Մենք իրավունք չունենք սուտ խոսելու կամ թաքցնելու ճշմարտությունը: Թշնամին հերթական անգամ լկտիացել է մեր իշխանությունների հետ ներքին պայմանավորվածության համաձայն: Հայաստանում պետք է խուճապ բարձրացնել, կրկին տարածքային զիջումների գնալու համար: Վախ ունեն, որ հեշտ զիջումները ինչ-որ պահից սկսած կարող են չմարսել, դրա համար գնում են նման պայմանավորվածությունների: Հող է նախապատրաստվում, որ հետո ասեն՝ պատերազմի վտանգը մոտ էր, պետք էր փրկել երկու միլիոն մարդու կյանք: Ճշմարտությունը հետևյալն է՝ ոչ մի գերտերություն աշխարհաքաղաքական պատճառներով Հայաստանի վրա լայնածավալ պատերազմ թույլ չի տալու»:

Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը խոսել է սահմանային լարվածության թաքնված պատճառների, ներկա և նախկին իշխանությունների և ազգային բանակի մասին:

Loading...