15:00   27-07-2021
«Միտք» ինկուբացիոն ծրագիր. նոր հարթակ նոր մտքերի համար. «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

«Digitain» ընկերությունը վերջերս կազմակերպել էր «Միտք» ինկուբացիոն ծրագիրը: Ստարտափների համար ստեղծված հարթակը նպատակ ունի դառնալ ամենալավ ինկուբատորը՝ իրական աքսելերացիայով: Ծրագրի մեկնարկից առաջ ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը: Մրցույթն ազդարարվել էր դեռևս մարտին: Ներկայացվել է 40 հավելվածի հայտ: Հաղթողները որոշվել են եզրափակիչ փուլում 8 մասնակիցների շրջանում:

Գնահատվել են հստակ չափորոշիչներով՝ ստարտափների միտքը, գաղափարների իրագործելիությունը, պրոդուկտի արդիականությունը: Մասնակիցներն անցել են նաև 12 շաբաթյա ձեռնարկատիրական դասընթաց, որտեղ սովորել են ներդրողների հետ հարաբերություններ հաստատելու հմտություններ:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագրի նպատակը նաև համագործակցությունն է միջազգային ստարտափների հետ:

«IT Armenia» հաղորդաշարի հյուրը «Բաց նորարության և մարքեթինգ հաբի» մենեջեր, «Միտք » ինկուբացիոն ծրագրի ղեկավար, համակարգող Մարիամ Փաշինյանն է:

16:31   16-05-2022
Loading...