13:05   28-07-2021
Վրաստանում կորոնավիրուսի «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել
Թողնել մեկնաբանություն

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Новости-Грузия» պորտալին, այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Պորտալը նշում է, որ «դելտա պլյուսը» առաջին անգամ Հնդկաստանում 2020 թ. հոկտեմբերին հայտնաբերված «դելտա» հիմնամանրէի նոր տեսակն է: «Դելտա պլյուսի» հայտնաբերման մասին առաջին անգամ հայտարարել են Մեծ Բրիտանիայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այս հիմնամանրէն կրկնակի անգամ ավելի հեշտ է տարածվում, քան «դասական»՝ չինական հիմնամանրէն, որից սկսվել է համավարակը:

Վրաստանում ներկայումս վարակվածների մինչեւ 50 տոկոսը վարակված են «հնդկական հիմնամանրէով»: Դրա տարածումը սկսվել է մայիսին։ 

Loading...