15:06   28-07-2021
Image Description
Ֆրանսիայում հետաքննություն են սկսել Փարիզում Կուբայի դեսպանատան վրա հարձակումից հետո
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի իրավաբանական մարմիններն սկսել են հետաքննություն այն հարձակման կապակցությամբ, որը հուլիսի լույս 27-ի գիշրն անհայտ անձինք կատարել են Փարիզում Կուբայի դեսպանատան վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«Իրավաբանական հետաքննությունն Է սկսվել Ֆրանսիայում՝ բացահայտելու համար այն անձանց, ովքեր մեղավոր են գործողությունների մեջ, որոնք հանգեցրել են (շենքի) նյութական վնասի, բայց չեն ուղեկցվել մարդկային զոհերով կամ մարդկանց վիրավորումներով»,- ասված Է հայտարարության մեջ: Այնտեղ հաղորդվում Է, որ ներկայումս «ուժեղացված Է դեսպանատան անվտանգության ապահովման համակարգը»: «Ֆրանսիան դատապարտում Է այդ հարձակումը Փարիզում Կուբայի դեսպանատան վրա»,- ընդգծել Է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Կուբայի արտաքին գործերի նախարարությունը եւ Փարիզում այդ երկրի դեսպանությունը, դիվանագիտական նեկայացուցչության շենքի վրա Է նետվել հրկիզող հեղուկով երեք շիշ, ինչը հանգեցրել Է բռնկման շենքի ճակատին եւ մուտքի մոտ: Կուբայի դեսպանատունը գտնվում Է Մարսյան դաշտից հարավ ընկած նրբանցքներից մեկում, դա ոչ մեծ շենք Է խիտ կառուցապատմամբ թաղամասում:

Հարեւան թաղամասերում գտնվում են եւս մի աքանի օարերկրյա դեսպանատաներ: Կուբայի դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ պատահածը գնահատվում Է որպես ահաբեկչական գործողություն, ընդ որում ընդգծվում Է, որ նման ակտերին «աջակցում են քարոզչական արշավներն ԱՄՆ-ի կառավարության կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Loading...